Կարևոր իրադարձություններ

Նոր ավտոբուսներն արդեն Երևանում են. Տիգրան Ավինյան

16 Մարտ, 2023 13:14
Նոր ավտոբուսներն արդեն Երևանում են. Տիգրան Ավինյան

Կառավարությունը թույլատրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին՝ օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

Ծրագիրն ուղղված է լինելու մայրաքաղաքի բնակչության կանոնավոր ուղևորափոխադրումների ապահովման լավացմանը:

«87 MAN ավտոբուսներն ամբողջ ծավալով ներկրված են, Երևանում են, և արդեն տևական ժամանակ են այստեղ, ինչպես նաև 150 Zhontong ավտոբուսները: Ես ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից, որովհետև ակնկալվում էր, որ մարտի 1-ից 237 նոր ավտոբուս՝ 87 MAN 12 մետրանոց և 150 Zhontong, կկարողանան տեսնել Երևան քաղաքում։

Ցավոք սրտի, դա տեղի չի ունեցել, մեր մեղավորությունն է, մեր պատասխանատվությունն է, և ես դրա համար ներողություն եմ խնդրում: Ինչ վերաբերում է արդեն բուն ավտոբուսների երթուղի մտնելուն, մենք մոտավորապես 30 օրվա ընթացքում կարող ենք ունենալ, զուգահեռ անցկացնում ենք մրցույթները. որոշակի գործընթաց կա, որ մենք արդեն սկսել ենք իրականացնել»,- ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա տեղեկացրել է, որ այս տարվանից կա հաղթող միասնական տոմսային համակարգի ներդրման համար. այդ համակարգը ներդրվելու է և՛ ավտոբուսներում, և՛ մետրոյում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին