Կարևոր իրադարձություններ

Նախորդ ամիս քանի հարկ վճարող է խախտել ՀԴՄ-ի կիրառման կանոնները և որքան է տուգանվել

15 Մարտ, 2023 20:00
Նախորդ ամիս քանի հարկ վճարող է խախտել ՀԴՄ-ի կիրառման կանոնները և որքան է տուգանվել

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 

2023 թվականի փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 210 հարկ վճարողի մոտ:
Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է շուրջ 70.4 մլն դրամի չափով տուգանք:

ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը և գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարները կարող եք տեսնել այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին