Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    415
    429

  • RUB

    4,81
    5,16

Կարևոր իրադարձություններ

Կապանում բռնկված հրդեհը մարվել է

15 Մարտ, 2023 13:25
Կապանում բռնկված հրդեհը մարվել է

ԶԼՄ-ներում տեղեկատվություն է շրջանառվում այն մասին, որ Կապան քաղաքում բռնկված հրդեհը դեռևս մարված չէ։

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի հարակից սարալանջին բռնկված հրդեհը մարվել է մարտի 15-ին՝ ժամը 09։45-ին, այրվել է 22 հա խոտածածկույթ:

Տեղեկատվությունը ՆԳՆ ՓԾ ֆեյսբուքյան և տելեգրամյան պաշտոնական էջերում սահմանված կարգով զետեղվել է։

Հիշեցնենք, որ մարտի 12-ին՝ ժամը 13։23-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասին հարակից սարալանջին այրվում է խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է մարտի 14-ին՝ ժամը 17:15-ին։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին