Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը կարևորել է Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև համագործակցությունը

14 Մարտ, 2023 15:18
Արայիկ Հարությունյանը կարևորել է Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև համագործակցությունը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցությունը և դրա շարունակական զարգացումը։

Զրուցակիցներն անդրադարձել են փոխգործակցության օրակարգին և այդ շրջանակում արդյունավետ համարել Հայաստանի կողմից Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քառամյա նախագահությունը։

Զեյնա Մինան խնդրել է Արայիկ Հարությունյանին՝ ՀՀ վարչապետին փոխանցել Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի ջերմ ողջույնները, ինչպես նաև ՖՄԿ գոհունակությունը հայտնել 2027թ. նախատեսված՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ հոբելյանական խաղերը հյուրընկալելու Հայաստանի հետաքրքրության կապակցությամբ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել համապատասխան հայտ ներկայացնելու հնարավորությունների շուրջ։  Այս համատեքստում անդրադարձ է եղել սպորտային և մշակութային միջազգային միջոցառումների անցկացման գործում Հայաստանի կուտակած փորձին։

Նշվել է, որ առկա դրական փորձը կարող է լավագույնս օգտագործվել Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպման հարցում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին