Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    411
    425

  • RUB

    4,83
    5,23

Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են տնտեսական զարգացումներին, հեռանկարներին և ռիսկերին վերաբերող հարցեր

14 Մարտ, 2023 14:58
Քննարկվել են տնտեսական զարգացումներին, հեռանկարներին և ռիսկերին վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին։

Վահան Քերոբյանը հյուրերին ներկայացրել է տնտեսության ոլորտի ձեռքբերումները և անդրադարձել պետության կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ տնտեսության արդիականացման միջոցառմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին տնտեսական զարգացումներին, հեռանկարներին և ռիսկերին, արտահանման ռազմավարության և արտաքին մրցունակության բարելավման միջոցառումներին վերաբերող մի շարք հարցեր։

Կողմերն անդրադարձել են նաև բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, փոքր և միջին ձեռներեցության աջակցության առաջնահերթություններին, ֆինանսների հասանելիությանը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքներին։

 

Լրահոս

Դիտել ավելին