ԵՄ-ն վեց ամսով երկարաձգել է հակառուսական պատժամիջոցների գործողության ժամկետը
14 Մարտ, 2023 13:06
ԵՄ խորհրդը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ հերթական անգամ 6 ամսով երկարաձգել է հակառուսական պատժամիջոցների գործողության ժամկետը։
Պատժամիջոցները վերաբերում են 1,500 ֆիզիկական և 205 իրավաբանական անձի, որոնք կապ ունեն ռուս-ուկրաինական պատերազմի հետ։
«Եվրամիությունը Ռուսաստանի հետ կապված սև ցուցակը կազմել է դեռ 2014 թվականի մարտին։ Այս ցուցակում ընդգրկված բոլոր անձանց արգելվում է մուտք գործել Միության տարածք, նրանց ֆինանսական ակտիվները ԵՄ տարածքում ենթակա են սառեցման, իսկ եվրոպական բիզնեսներին արգելվում է նրանց հետ որևէ կապ պահպանել»,- ասված է հայտարարության մեջ։