Կարևոր իրադարձություններ

Մարդկանց կյանքի հետ մի խաղացեք. Ալեն Սիմոնյանն պատասխանել է ադրբեջանցի լրագրողներին հարցերին

14 Մարտ, 2023 12:09
Հեղինակ՝ Ալեն Սիմոնյան
Մարդկանց կյանքի հետ մի խաղացեք. Ալեն Սիմոնյանն պատասխանել է ադրբեջանցի լրագրողներին հարցերին

Բահրեյնում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) վեհաժողովին։

Վեհաժողովին ելույթներից հետո ԱԺ նախագահից հարցազրույց էր խնդրել ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը.

«Բահրեյնում ելույթիցս հետո ինձ մոտեցան ադրբեջանցի լրագրողները և խնդրեցին պատասխանել երկու հարցի:

Ի պատասխան ասացի, որ, միևնույնն է, չեք ցուցադրելու.

-Չէ, չէ, ի՞նչ եք ասում, REAL TV ն հաստատ կցուցադրի-պատասխանեց ինձ լրագրողը:

Հարցրեցին կրակոցների մասին, որի հետևանքով ԼՂ երեք ոստիկան էր զոհվել:

Ասացի՝ մարդկանց կյանքի հետ մի խաղացեք, մենք զենք ԼՂ չենք տեղափոխում, իզուր մի փնտրեք:

Երկրորդ հարցը վերաբերում էր ականներին: Պատասխանեցի, որ նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է արձանագրել, որ նման բան չկա:

Մինչ հիմա ոչ մի կտոր այդ հարցազրույցից հրապարակված չէ:

Փոխարենը ձոն է հնչում, թե ինչպես Սագիբա Գաֆարովան՝ ԱԶ մեջլիսի նախագահը, բացահայտեց ՀՀ ԱԺ նախագահի ստերը, որ իրականում Լաչինի միջանցքը բաց է և որ հայերը 30 տարի օկուպացրել էին իրենց տարածքները և այլն, և այլն, կարճ ասած՝ հին ադրբեջանական սկավառակի նոր պրեզենտացիա:

Ազատություն եմ մաղթում հարևան երկրի ժողովրդին և մամուլին»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին