Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    415
    429

  • RUB

    4,81
    5,16

Կարևոր իրադարձություններ

Դեսպանը Սիրիայի հայկական դպրոցներին է փոխանցել «Հայաստան» հիմնադրամի դրամական աջակցությունը

13 Մարտ, 2023 14:47
Դեսպանը Սիրիայի հայկական դպրոցներին է փոխանցել «Հայաստան» հիմնադրամի դրամական աջակցությունը

Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանն այսօր ընդունել է Դամասկոսում գործող հայկական Ազգային Սրբոց Թարգմանչաց, Ազգային Միացյալ, Կյուլլապի Կյուլպենկյան հառաջապահ Սահակյան, Հայ Կաթողիկե Ծաղկանց, Փարոս, Լույս և Հայ Ավետարանական Կենաց դպրոցների տնօրեններին և հոգաբարձուների խորհրդի ղեկավարներին:Այս մասին տեղեկանում ենք ՍիՐԻԱՅՈՒՄ ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

Դեսպանը վերջիններիս է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Դամասկոսի դպրոցների ուսուցիչներին և վարչատեխնիկական անձակազմերին հատկացված դրամական օժանդակությունը:

Այնուհետև քննարկվել են հայկական կրթօջախների գործունեությանը, աշակերտության թվաքանակին, հայոց լեզվի, հայ ժողովրդի պատմության դասավանդմանն առնչվող հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին