Կարևոր իրադարձություններ

Գեղամաբակ գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել

13 Մարտ, 2023 12:25
Գեղամաբակ գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել

Մարտի 13-ին, ժամը 09։30-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղամաբակ գյուղի դպրոցում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է դպրոցի էլեկտրական վահանակում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով կազմակերպվել է տարահանում․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։10-ին, մարվել՝ 10։33-ին։

Այրվել են 7 էլեկտրական անջատիչ, էլեկտրական մալուխ (մոտ 23 գմ), մոտ 8 քմ պատի և մոտ 2 քմ առաստաղի փայտե կառուցատարրերը։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին