Կարևոր իրադարձություններ

Կառավարության նպատակն է ստեղծել բարձրակարգ քաղաքաշինական միջավայր. Վահան Քերոբյան

12 Մարտ, 2023 14:13
Կառավարության նպատակն է ստեղծել բարձրակարգ քաղաքաշինական միջավայր. Վահան Քերոբյան
Նախարար Վահան Քերոբյանը Գյումրի քաղաքում մասնակցել է «Պետություն–մասնավոր երկխոսություն» խորագրով միջոցառմանը: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից։

 

 Հանդիպման ընթացքում մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք առնչվում էին

արտահանողներին անհրաժեշտ աջակցությանը, ազատ տնտեսական գոտիներին, լաստանավային հաղորդակցությանը, դրամի փոխարժեքին, ինչպես նաև «չոր նավահանգստի» նախագծին:

Պատասխանելով գործարարների հարցերին նախարար Վահան Քերոբյանը նշել է.

 

«Մեզ համար կարևոր է առաջին ձեռքից լսել այն պրոբլեմները, որոնց բախվում է բիզնեսը: Կառավարության նպատակն է ստեղծել բարձրակարգ քաղաքաշինական միջավայր, որտեղ կատարված ներդրումները իմաստալից լինեն և հաճելի միջավայր ստեղծեն, թե՛ տեղի բնակիչների, թե՛ զբոսաշրջիկների համար:

Իսկ ինչ վերաբերում է «չոր նավահանգստի» նախագծի իրականացմանը, ապա կարծում եմ, որ այն պետք է դառնա Գյումրիի արդյունաբերության վերածննդի մի նոր էջ» :

 

Լրահոս

Դիտել ավելին