Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    413,5
    427,5

  • RUB

    4,86
    5,21

Կարևոր իրադարձություններ

Հայաստանից 6 կին բռնցքամարտիկ կմասնակցի աշխարհի առաջնությանը

12 Մարտ, 2023 00:11
Հայաստանից 6 կին բռնցքամարտիկ կմասնակցի աշխարհի առաջնությանը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է, որ Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը մարտի 16-27-ը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցի 6 մարզիկով: 

Ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ աշխարհի առաջնությանը կմասնակցեն` 48 կգ Գայանե Տեր-Բարսեղյանը, 50 կգ Անուշ Գրիգորյանը, 54 կգ Եկատերինա Սիչևան, 60 կգ Էլիդա Քոչարյանը, 63 կգ Սոնա Հարությունյանը և 70 կգ Անի Հովսեփյանը: Ընտրանին մրցավայր կմեկնի մարտի 13-ին: Աշխարհի առաջնությունը վարկանիշային չէ Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերի համար:


 

Լրահոս

Դիտել ավելին