Կարևոր իրադարձություններ

Բիթքոինի փոխարժեքը կտրուկ նվազել է

10 Մարտ, 2023 12:13
Բիթքոինի փոխարժեքը կտրուկ նվազել է

Մարտի 10-ի առևտրի ընթացքում բիթքոինը կտրուկ նվազել է։

Ինչպես վկայում են «Binance» կրիպտոարժույթի բորսայի տվյալները, մեկ օրվա ընթացքում արտարժույթը էժանացել է ավելի քան ութ տոկոսով՝ իջնելով նվազագույնի հունվարի կեսերի համեմատ:

Ստորին կետում բիթքոինի արժեքը հասել է 19,7 հազար դոլարի՝ մեկ մետաղադրամի համար։

Միևնույն ժամանակ, նույն առևտրային օրվա վերին կետում գինը կազմել է 21,8 հազար դոլար։

Ինչես գրում Է Bloomberg-ը, այս դինամիկան կապված է ԱՄՆ-ում կրիպտոարժույթի նկատմամբ կարգավորիչ միջոցառումների խստացման ֆոնին ներդրողների աճող մտավախությունների հետ:

Բացի այդ, շուկան անհանգստացած է տոկոսադրույքների հնարավոր բարձրացմամբ, ինչը, իր հերթին, խաթարում է ներդրումների հեռանկարները: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին