Կարևոր իրադարձություններ

Օգոստոսին կվերանայվի Թալին-Լանջիկ հատվածում երթևեկության սահմանված արագությունը

09 Մարտ, 2023 10:37
Օգոստոսին կվերանայվի Թալին-Լանջիկ հատվածում երթևեկության սահմանված արագությունը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է, որ վարորդներից ստանում է առաջարկներ՝ Հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Լանջիկ ասֆալտապատված հատվածում երթևեկության սահմանված արագությունը բարձրացնելու վերաբերյալ։

Այդ ճանապարհահատվածում սահմանափակումները պայմանավորված են շարունակվող շինարարական աշխատանքներով և սահմանված է 70կմ/ժ արագություն։

Ծրագրված է աշխատանքները ամբողջովին ավարտել սույն թվականի օգոստոսին, որից հետո կվերականգնվի բնականոն երթևեկությունը, և կվերանայվի սահմանված արագությունը։

Տեղեկացնենք, որ այն ճանապարհահատվածներում, որտեղ իրականացվում են շինարարական աշխատանքներ, երթևեկության արագությունը սահմանվում է ըստ Ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլանի, որը համաձայնեցվում է ՀՀ ՆԳՆ-ի հետ՝ շինարարության ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, կարևորելով ճանապարհային անվտանգությունը, հայցում է վարորդների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին