Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև պայմանագիրը պետք է ներառի նաև Լեռնային Ղարաբաղը. Լուիս Բոնո

08 Մարտ, 2023 16:41
Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև պայմանագիրը պետք է ներառի նաև Լեռնային Ղարաբաղը. Լուիս Բոնո

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն, երկարատև և հավասարակշռված խաղաղության պայմանագիր ունենալու համար այն պետք է ներառի Լեռնային Ղարաբաղը։

Այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս  Բոնոն՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղը կլինի՞ խաղաղ կարգավորման գործընթացի մի մասը։

«Կայուն, երկարատև և հավասարակշռված խաղաղության պայմանագիր ունենալու համար այն պետք է ներառի Լեռնային Ղարաբաղը, և մենք հանձնառու ենք դա ավարտին հասցնել: Մենք գիտակցում ենք դրա կարևորությունը: Նախևառաջ, Լեռնային Ղարաբաղը կլինի խաղաղ գործընթացի մի մասը: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ դա ճանաչել են: Բայց, ինչպես ես արդեն ասել եմ, մենք այստեղ չենք որևէ համաձայնագրի կամ պայմանավորվածության շուրջ պայմաններ պարտադրելու համար: Կարևոր է, որ կողմերն իրենք համաձայնության գան: Իսկ մենք կաշխատենք երկու կողմերի հետ: Նախագահ Ալիևը Մյունխենում ասել է, որ ինչ-որ մեկին կնշանակի, որը կգործակցի Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Կարծում եմ՝ դա արդեն տեղի է ունեցել անցած շաբաթ: Եվ ինձ հետ զրույցի ընթացքում նա նշեց, որ պատրաստ է շարունակել այդ քննարկումները: Այնպես որ, մենք լավատես ենք, որ կարող ենք կողմերի հետ աշխատել այդ ուղղությամբ: Բայց դա հեշտ չի լինելու: Այն բոլոր կողմերից կպահանջի շատ ծանր աշխատանք և հանձնառություն»,- ասել է Բոնոն։

 

Լրահոս

Դիտել ավելին