Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ի մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանին 5 տարով արտաքսել են Կատարից

07 Մարտ, 2023 16:25
ՀՀ-ի մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանին 5 տարով արտաքսել են Կատարից

Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանին աշխարհի գավաթի խաղարկությունից առաջ 5 տարով արտաքսել են Կատարից:

«Երբ ժամանեցինք Դոհա, անձնագրային ստուգման ժամանակ Հայկ Նազարյանին շատ երկար պահեցին՝ գրեթե 24 ժամ, իսկ հետո իմացանք, որ 5 տարով արտաքսել են: Բայց մեզ համար անհասկանալի է, թե ինչի համար»,-ասել է Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Նրա խոսքով՝ դա հոգեբանական վատ ազդեցություն է ունեցել ամբողջ թիմի վրա, բայց տղաները բավական արդյունավետ են հանդես եկել։

 

Լրահոս

Դիտել ավելին