Կարևոր իրադարձություններ

Արտերկրում խաղացող 15 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի հավաքական

07 Մարտ, 2023 15:52
Արտերկրում խաղացող 15 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի հավաքական

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային թիմ հրավիրված այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք ելույթ են ունենում արտերկրում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից: 

Առաջին անգամ հրավեր են ստացել Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը և «Կրասնոդար-2»-ի պաշտպան Գեորգի Հարությունյանը:

Ցուցակում տեղ է գտել 15 խաղացող․

Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս Ֆամագուստա» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ժորդի Արարատ - «Ինդեպենդյենտե» (Կոլումբիա)
Նաիր Տիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար-2» (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Էդգար Բաբայան - «Ռանդերս» (Դանիա)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա)
Լուկաս Սելարայան - «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)
Ժիրայր Շաղոյան - «ԲԿՄԱ Սոֆիա» (Բուլղարիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Սարգիս Ադամյան - «Քյոլն» (Գերմանիա)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Հիշեցնենք, որ 2024թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Թուրքիայի թիմին։ 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին