Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    416
    430

  • RUB

    4,88
    5,18

Կարևոր իրադարձություններ

Կառավարության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուս է վթարվել. կան տուժածներ

07 Մարտ, 2023 10:58
Կառավարության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուս է վթարվել. կան տուժածներ

Ժամը 08:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյանի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Կառավարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ծառայողական ավտոբուսը տեղափոխում էր կառավարության աշխատակիցներին, կան տուժածներ, նրանք այս պահին բուժօգնության են ստանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 13 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին