Կարևոր իրադարձություններ

Երբ է Աննա Վարդապետյանը գնալու խորհրդարան. «Ժողովուրդ»

07 Մարտ, 2023 09:00
Երբ է Աննա Վարդապետյանը գնալու խորհրդարան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեռ խորհրդարան չի ներկայացրել նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաղորդումը: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածը սահմանում է. «Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում՝ Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է «ԱԺ կանոնակարգ»-ի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ գլխավոր դատախազի ներկայացմամբ»:

Նույն հոդված 126-ն էլ սահմանում է, որ նախագիծը խորհրդարան ներկայացվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովում, առանց որեւէ փաստաթղթի ընդունման. երկամսյա ժամկետում՝ խորհրդի սահմանած օրը, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստերում:

Նախորդ տարիների փորձը վկայում է, որ գլխավոր դատախազը հաղորդումը ներկայացնելու համար խորհրդարան կգա մայիս ամսվա հերթական նիստերի ժամանակ: Այստեղ, սակայն, հետաքրքիր է այն, որ Աննա Վարդապետյանը, ըստ էության, իր հաղորդման մեջ ավելի շատ ներկայացնելու է նախորդ դատախազի՝ Արթուր Դավթյանի կատարած աշխատանքը, քանի որ Վարդապետյանն իր պաշտոնը ստանձնել էր սեպտեմբերին»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին