Կարևոր իրադարձություններ

Փրկարարներն ապամոնտաժել են պոկված տանիքի կառուցատարրերը

06 Մարտ, 2023 23:27
Փրկարարներն ապամոնտաժել են պոկված տանիքի կառուցատարրերը

Մարտի 6-ին, ժամը 13:52-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում մթերային խանութի տանիքը քամուց պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ապամոնտաժել են պոկված տանիքի կառուցատարրերը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:

 

Լրահոս

Դիտել ավելին