Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության վիրավորում ստացած ծառայողի վիճակը կայուն ծանր է. ԱՀ առողջապահության նախարարություն

05 Մարտ, 2023 15:52
Ոստիկանության վիրավորում ստացած ծառայողի վիճակը կայուն ծանր է. ԱՀ առողջապահության նախարարություն

Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում արձանագրված՝ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության 1 ծառայող կրծքավանդակի հրազենային վիրավորումով տեղափոխվել է ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։ Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Վիրավորին վիրահատել են, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Հավելենք նաև, որ ԱՀ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատությունները ապահոված են անհրաժեշտ դեղամիջոցներով և արյան պաշարի խնդիր չկա։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին