Կարևոր իրադարձություններ

Վաշինգտոնն Իրաքից պահանջել է դադարեցնել մերձեցումը Ռուսաստանի հետ. ԶԼՄ-ներ

20 Հոկտեմբեր, 2015 15:00
Վաշինգտոնն Իրաքից պահանջել է դադարեցնել մերձեցումը Ռուսաստանի հետ. ԶԼՄ-ներ

ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցով ԱՄՆ քաղաքականության համակարգող Ջոն Ալենը հայտնել է Իրանի վարչապետ Հայդեր Ալ-Աբադիին, որ Վաշինգտոնն անհանգստացած է Բաղդադի ու Մոսկվայի մերձեցումից։ Այս մասին սեփական աղբյուրներին հղում անելով՝ հայտնում է Լոնդոնում հրապարակվող համաարաբական «Ալ-Շարկ Ալ-Աուսատ» թերթը։

Ավելի վաղ Ռուսաստանը, Իրանը, Իրաքն ու Սիրիան Բաղդադում ստեղծել էին տեղեկատվական կենտրոն՝ համակարգելու ԴԱԻՇ-ի դեմ պայքարը։

«Ջոն Ալենը Հայդեր Ալ-Աբադիին տեղեկացրել է, որ Վաշինգտոնն անհանգստացած է Ռուսաստանի հետ Իրաքի դաշինքով և բառացիորեն ասել է հետևյալը. «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հետաքրքրվում է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում իր դերով։ Մի՞թե Իրաքը չպետք է երախտապարտ լինի ԱՄՆ-ին»,- ասել է պարբերականի աղբյուրը։

Պարբերականի աղբյուրի տվյալներով՝ Ջոն Ալենը խնդրել է Իրաքի վարչապետին չշարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Ինչպես գրում է թերթը, Ալ Աբադին իր հերթին վստահեցրել է, որ նման բան տեղի չի ունենա, և Բաղդադն անհրաժեշտության դեպքում կհամակարգի գործողությունները Վաշինգտոնի և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին