Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներ փակ են

03 Մարտ, 2023 19:50
ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներ փակ են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Շիրակի մարզի Քեթի և Ջաջուռ գյուղերում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լրահոս

Դիտել ավելին