Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    411
    425

  • RUB

    4,83
    5,23

Կարևոր իրադարձություններ

Մհեր Գրիգորյանը կարևորել է քաղաքացիական հասարակության պլատֆորմի ձևավորումը

03 Մարտ, 2023 19:41
Մհեր Գրիգորյանը կարևորել է քաղաքացիական հասարակության պլատֆորմի ձևավորումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է հանդիպում Կառավարության ներկայացուցիչների և ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամների միջև: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է քաղաքացիական հասարակության պլատֆորմի ձևավորումը և ողջունել այս ձևաչափով համագործակցության հաստատումը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ համաձայնագրի լիարժեք կիրարկումը հնարավոր է միայն հանրության լայն շերտերի ներգրավման և ակտիվ մասնակցության պարագայում՝ կարևորելով քաղաքացիական հասարակության՝ որպես Համաձայնագրով ծածկված տարբեր ոլորտներում մասնագիտացված փորձագիտական համայնքի դերն ու ներուժը:

ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության պլատֆորմի նախագահ Լուսինե Հակոբյանը ներկայացրել է պլատֆորմի աշխատանքների ընթացքը և առաջիկա անելիքները:

Հանդիպման մասնակիցները քննարկել են հետագա համագործակցության ձևաչափը և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունների շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին