Կարևոր իրադարձություններ

Գերատեսչությունը ջանք չի խնայելու զինծառայողների անվտանգ հերթապահությունը կազմակերպելու համար. Սուրեն Պապիկյան

02 Մարտ, 2023 20:50
Գերատեսչությունը ջանք չի խնայելու զինծառայողների անվտանգ հերթապահությունը կազմակերպելու համար. Սուրեն Պապիկյան

N զորամիավորում կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել մարտական հերթապահություն իրականացնող զորամասի դասակների, ջոկերի հրամանատարների, մարտական դիրքերի ավագների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից։


Սուրեն Պապիկյանը լսել է զինծառայողների բարձրացրած հարցերը, առաջարկները:

Պաշտպանության նախարարը զորամասի հրամկազմին հանձնարարել է պատշաճ հետևել ինժեներական աշխատանքների ընթացքին, անել առավելագույնը՝ մարտական դիրքերն ավելի անխոցելի դարձնելու համար:


Նախարար Պապիկյանը դիրքերի ավագներին վստահեցրել է, որ գերատեսչությունը ջանք չի խնայելու զինծառայողների անվտանգ հերթապահությունը կազմակերպելու, անհրաժեշտ բոլոր միջոցներով ապահովելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին