Կարևոր իրադարձություններ

Լյուքսեմբուրգի պատվիրակությունն այցելել է Դիլիջան (լուսանկարներ)

02 Մարտ, 2023 17:04
Լյուքսեմբուրգի պատվիրակությունն այցելել է Դիլիջան (լուսանկարներ)

Մարտի 1-ին Դիլիջան է այցելել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի փոխխոսնակ, պալատի բյուրոյի փոխնախագահ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությունը:Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից։

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանի նախաձեռնությամբ:

Հանդիպմանը ներկա էին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իվ Կրուխտեն, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը:

Հանդիպման ընթացքում Ջունա Բերնարդն ընգծեց, որ Հայաստանի հետ Լյուքսեմբուրգը շատ արդյունավետ աշխատանքային փորձ ունի, և Դիլիջանի մասին վերջին շրջանում հաճախ է լսել: Այդ է պատճառը, որ պատվիրակությունը որոշել է անպայման լինել Դիլիջանում և քաղաքային իշխանության հետ համագործակցություն սկսել:

Պատվիրակությունը եղել է Դիլիջանի թիվ 1 ավագ դպրոցում, որը 2006 թվականին հիմնանորոգվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության և Պետանժի քաղաքային իշխանությունների կողմից, ապա «Դիլիջան մարզահամալիր» ՀՈԱԿ-ում, ինչպես նաև «Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին