Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    415
    429

  • RUB

    4,81
    5,16

Կարևոր իրադարձություններ

Մանկապարտեզների տնօրենների կառավարման ժամկետները կկրճատվեն. առաջարկ

02 Մարտ, 2023 12:37
Մանկապարտեզների տնօրենների կառավարման ժամկետները կկրճատվեն. առաջարկ

Մանկապարտեզների տնօրենների կառավարման ժամկետները կկրճատվեն ու կխստացվեն այդ պաշտոնում նրանց նշանակման պայմանները։

Այդ նպատակով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում։

Կառավարության այսօրվա նիստում ներկայացված նախագծով առաջարկվում է նախադպրոցական հաստատություններում օրենքի պարտադիր պահանջով սահմանել նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժների վերապատրասման կարգը, ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրի ստացման կարգն ու ժամկետները և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման պահանջը։

Օրենքի նախագծով մանկավարժների համար պարտադիր վերապատրաստման ժամկետ է սահմանվում 5 տարին։

Իսկ տնօրենների համար առաջարկվում է հանել հավաստագրի ստացմանը նախորդող պարտադիր վերապատրաստման պահանջը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին