Կարևոր իրադարձություններ

Վեդիում 12 ավտոմեքենա է այրվել

01 Մարտ, 2023 18:05
Վեդիում 12 ավտոմեքենա է այրվել

Մարտի 1-ին, ժամը 13։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցում այրվում են ավտոմեքենաներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արարատյան փողոցի տներից մեկին հարակից այգում այրվում են խոտանված ավտոմեքենաներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։26-ին, մարվել՝ 13։54-ին։

Այրվել է 12 ավտոմեքենա, որից 3-ը՝ մասնակի։

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին