Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ում ատեստավորման նոր համակարգ կներդրվի. օրինագիծն ընդունվել է

01 Մարտ, 2023 14:28
ԱԱԾ-ում ատեստավորման նոր համակարգ կներդրվի. օրինագիծն ընդունվել է

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ատեստավորում անցնելու դեպքում հավելավճար հաշվարկող օրենքի նախագիծը:

Օրինագծին կողմ քվեարկել է 63, ձեռնպահ՝ 27 պատգամավոր։

Նախատեսվում է ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման և վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար ատեստավորման արդյունքում հաշվարկել հավելավճար: 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին