Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Հունաստանում գնացքների վթարի կապակցությամբ

01 Մարտ, 2023 12:32
Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Հունաստանում գնացքների վթարի կապակցությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Հունաստանին Լարիսա քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

«Անկեղծ ցավակցություն ենք հայտնում մեր հույն եղբայրներին ու քույրերին և երկաթուղային աղետի զոհերի ընտանիքներին ու ընկերներին։ Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», - գրել է նա թվիթերում։

Հիշեցնենք, որ Հունաստանում բեռնատար և մարդատար գնացքներ են բախվել, մահացել է 32 մարդ, 85-ը վիրավորվել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին