Կարևոր իրադարձություններ

Սխալ եմ համարում բացթողումներն անձամբ լուծելու հնարավորությունից հրաժարվելը. Արցախի պետնախարար (տեսանյութ)

01 Մարտ, 2023 10:46
Սխալ եմ համարում բացթողումներն անձամբ լուծելու հնարավորությունից հրաժարվելը. Արցախի պետնախարար (տեսանյութ)

Արցախի նորահնշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հանդես է եկել ուղերձով.

«Ինձ համար, իմ տեսակի համար գլխավոր դատախազի պաշտոնից ավելի բարձր պաշտոն չկա ու լինել չի կարող:

Ես երբեք իմ կարծիքն արտահայկտելու խնդիր չեմ ունեցել, բայց մյուս կողմից դատախազությունն ինձ համար մի պատուհան էր, որտեղից 14-ամյա դատախազական աշխատանքի փորձով հետևել ու տեսել եմ գործադիր իշխանությունում տեղի ունեցող բոլոր երևույթները, սխալներն ու թերությունները, բացթողումները, անկարգապահության դրսևորումները, կադրային քաղաքականության կոպտագույն սխալները և սխալ եմ համարում դրանք անձամբ լուծելու հնարավորությունից հրաժարվելը, այդ պատճառով ընդունել եմ առաջարկը և պատրաստ եմ ստանձնել պետական նախարարի պարտականությունները»:

 

Լրահոս

Դիտել ավելին