Կարևոր իրադարձություններ

Երբ խաղում էինք Բարսելոնայի դեմ, խնդրեցի Մեսսիին գնդակը չանցկացնել ոտքերիս արանքով

20 Հոկտեմբեր, 2015 14:43
Երբ խաղում էինք Բարսելոնայի դեմ, խնդրեցի Մեսսիին գնդակը չանցկացնել ոտքերիս արանքով

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն վերհիշել է Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» դեմ խաղից մի ուշագրավ դրվագ՝ խոսելով նաև կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսի մասին.

«Աշխարհի լավագույն ֆուտբոլի՞ստը. Մեսսի: Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկություններում մենք հանդիպել ենք «Բարսելոնային»: 

Հանդիպումից առաջ նա ինձ հետ կատակեց, որ անցկացնելու է գնդակը ոտքերիս արանքով: Ես տեսա, թե նա ինչպես անցկացրեց գնդակն իմ 2 թիմակիցների ոտքերի արանքով: Երբ խաղային իրավիճակում մոտ էի իրեն, ասացի. «Ոչ, խնդրում եմ, մի արա դա»:

Ես վախենում էի, որ Մեսսին ինձ անհարմար իրավիճակի մեջ կդնի ամբողջ ընտանիքիս աչքի առջև»,- իվուարցի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել «Sport.es»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին