Կարևոր իրադարձություններ

Աստված. ֆիզիկոսի սենսացիոն բացահայտումները

20 Հոկտեմբեր, 2015 15:20
Աստված. ֆիզիկոսի սենսացիոն բացահայտումները

Հայտնի ֆիզիկոս Վլադիմիր Եֆրեմովը կլինիկական մահ է տարել: Մի օր նա իրեն վազտ է զգացել, նստել է բազմոցին և մահացել: Բարեկամները սկզբում չեն հասկացել, թե իրականում ինչ է կատարվում, մտածել են, որ նստել է հանգստանալու: Սակայն քիչ անց նրա քույրը հասկացել է ամնեը և սկսել արհեստական շնչառություն և սրտի մերսում անել: Այդ ամենն ընդամենը ութ րոպե է տևել: Բարեբախտաբար, ֆիզիկոսը սկսել է շնչել:

Կլինիկական մահից հետո նա պատմել է այն ամենը, ինչ տեսել է «այն աշխարհում»: 

«Սկզբում մարմինս բամբակի նման էր: Թոքերից դուրս եկավ վերջին օդը: Ուղեղումս ծագեց այն միտքը, որ սա կյանքիս վերջին վայրկյաններն են, սակայն գիտակցությունս չէի կորցնում: Հանկարծ անհավանակն թեթևություն զգացի: Մարնիս ցավն անցել էր: Այդպես ես ինձ զգացել էի մանկության ընթացքում: Մարմինս չէի զգում և չէի տեսնում», - ասում է ֆիզիկոսը: 

«Հսկայական խողովակով էի թռչում: Նմանատիպ զգացում ունեցել եմ քնած ժամանակ թռչելիս: Մտովի փորձեցի դանդաղեցնել թռիչքս, փոխել ուղղությունը: Գիտակցությունս այլ կերպ էր աշխատում: Արև չկար, համատարած լույս էր: Խողովակի պատերին ինչ-որ պատկերներ էին: Յնարավոր չէր հասկանալ՝ որտեղ է վերևը, որտեղ է ներքևը: Փորձեցի ուղղակի հիշել այն վայրերը, որտեղով թռչում էի: Ինչ-որ սարերի էին նման»:

«Միևնույն է՝ յուրաքանչյուր համեմատություն սխալ կլինի: Այնտեղ ամենը տարբեր է: Ամն ինչ կատարվում է միաժամանակ և ամեն կողմից»:

«Մահն ինձ համար այժմ սարսափելի չէ: Գիտեմ, որ այդ դուռն ուրիշ աշխարհ է տանում»,- շարունակում է ֆիզիկոսը:  

 

Լրահոս

Դիտել ավելին