Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են ՀՀ-ի և Հնդկաստանի ռազմական համագործակցության մի շարք հարցեր

14 Փետրվար, 2023 15:45
Քննարկվել են ՀՀ-ի և Հնդկաստանի ռազմական համագործակցության մի շարք հարցեր

Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան՝ մասնակցելու «Աերո Ինդիա-2023» պաշտպանական ավիացիոն ցուցահանդեսին և դրա շրջանակում կազմակերպված համաժողովին:Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Այցի ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին