Կարևոր իրադարձություններ

Արմավիրի երիտասարդներն այցելեցին Ռազմական ինստիտուտ

20 Հոկտեմբեր, 2015 13:11
Արմավիրի երիտասարդներն այցելեցին Ռազմական ինստիտուտ

Հոկտեմբերի 18-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արմավիրի մարզային կենտրոնն իր կամավորների հետ ճանաչողական այց կատարեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ծրագրին մասնակցում էին Արմավիրի, Մեծամորի և Էջմիածնի շուրջ 70 երիտասարդներ, որոնք ներկայացված էին մարզի բոլոր ավագ դպրոցներից: Ընտրվել էիր նրանք, ովքեր 18 տարեկան էին և սովորում էին ավարտական դասարաններում, ինչպես նաև հետքրքրված էին ռազմական կրթությամբ: Ծրագրի նպատակն էր նպաստել երիտասարդների շրջանում Ռազմական ինստիտուտի դերի և կարևորության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: Հյուրերին մեծ սիրով և ջերմությամբ դիմավորեց Ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Ա. Ղահրամանյանը՝ իր ողջույնի խոսքն ուղղելով երիտասարդներին: Այնուհետև մասնակիցները ծանոթացան ինստիտուտի տարածքին, ականատես եղան, թե ինչ պայմաններում են ապրում, սովորում կուրսանտները, և իրենց հուզող հարցերն ուղղեցին նրանց: Կամավորները մեծ ոգևորությամբ ռազմական ինստիտուտի սաների հետ վոլեյբոլ խաղացին, մասնակցեցին ինտելեկտուալ խաղի: Հյուրերը տպավորված էին հատկապես թանգարան կատարած այցից. թանգարանի պատասխանատուն ներկայացրեց ամեն մի նմուշի պատմությունն ու կարևորությունը, աշակերտները եղան նաև փառքի սրահում, ճաշեցին կուրսանտների հետ: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

Լրահոս

Դիտել ավելին