Ահազանգով դեպքի վայր է մեկնել Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը։
Նախնական տվյալներով դեպքն առաջացել է ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով։
Հարուցված քրեական գործի շրջանակներում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։
Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ։
Նախաքննությունը շարունակվում է: