Կարևոր իրադարձություններ

Ջարդոնի վերածված և լքված բոլոր մեքենաները փողոցներից տեղափոխելու առաջարկը ներկայացվել է ՆԳՆ-ին

27 Հունվար, 2023 12:28
Հեղինակ՝ Աշոտ Սարգսյան
Ջարդոնի վերածված և լքված բոլոր մեքենաները փողոցներից տեղափոխելու առաջարկը ներկայացվել է ՆԳՆ-ին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ դիմել է ներքին գործերի նախարարին՝ ջարդոնի վերածված և լքված բոլոր մեքենաները Երևանի փողոցներից տեղափոխելու առաջարկով:

«Ջարդոնի վերածված և լքված բոլոր մեքենաները պետք է տեղափոխվեն Երևանի փողոցներից: Այսօր գրավոր դիմել եմ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին, այս խնդիրը կարգավորելու համար քանի որ խանգարում է, թե մեքենաների երթևեկությանը, թե հետիոտներին:

Հարգելի վարորդներ, եթե նմանատիպ մեքենաներ ունեք տեղափոխեք Երևանի փողոցներից, քանի որ նմանատիպ միջոցառումները լինելու են շարունակական:

Շնորհակալություն ԱԺ Պատգամավոր Արսեն Թորոսյանին խնդիրը բարձրաձայնելու համար»,-գրել է Սարգսյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին