Կարևոր իրադարձություններ

Համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը. Փաշինյանը՝ Նոր Զելանդիայի վարչապետին

27 Հունվար, 2023 12:15
Համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը. Փաշինյանը՝ Նոր Զելանդիայի վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսին՝ պաշտոնն ստանձնելու առթիվ:

Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Նոր Զելանդիայի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Պատրաստակամ եմ աշխատելու Ձերդ գերազանցության հետ՝ Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև համագործակցության ընդլայնման և խորացման նպատակով:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Նոր Զելանդիայի ժողովրդին՝ բարօրություն»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին