Կարևոր իրադարձություններ

Երիտասարդի մեքենան բախվել է հյուրանոցի պատին. վարորդի մարմինը դուրս են բերել փրկարարները

26 Հունվար, 2023 00:32
Երիտասարդի մեքենան բախվել է հյուրանոցի պատին. վարորդի մարմինը դուրս են բերել փրկարարները

Հունվարի 25-ին, ժամը 22:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արագածի փողոցի թիվ 6 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կան արգելափակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Բ., ծնված 2000 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հյուրանոցի պատին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել վարորդի դին։

 

Լրահոս

Դիտել ավելին