Իննամսական հղի կինը Կալիֆորնիայից փրկել է որդու կյանքը:Ժակլին Կարամազասի որդին պատահմամբ ոտքը դրել էր օձի վրա: Առաջին պահին կինը չէր հասկացել, թե ինչ է կատարվել:
«Նայեցի շուրջս, հանեցի նրա կոշիկները և երկու փոքրիկ նշաններ տեսա»,- ասում է մայրը:
«Ներքին ձայնս ասաց, որ պետք է թույնը դուրս հանել նրա ոտքից»:
Բարեբախտաբար թույնը չի վնասել ոչ կնոջը , ոչ իր չծնված որդուն:Ըստ մասնագետների՝ սա այն զխալներից մեկն է, որն անում են բոլոր մարդիկ՝ մի կողմ թողնելով կնոջ հղիությունը:Օձի խայթոցից հետո առաջին օգնությունը հետևյալն է՝ պետք է մաքրել վերքը: Երբեք պետք չէ թույնը դուրս հանել վերքից, դանակով կտրել վերքը կամ պարանով կապել:Բարեբախտաբար կինը արեց հետևյալ քայլը՝ որդուն տարավ մոտակա հիվանդանոցը: