Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը կարևորել է Հայաստան ժամանելն ու իրավիճակին տեղում ծանոթանալը

18 Հունվար, 2023 19:22
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը կարևորել է Հայաստան ժամանելն ու իրավիճակին տեղում ծանոթանալը

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հունվարի 18-ին ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Պաշտպանը շնորահակալություն է հայտնել հատուկ ներկայացուցչին այցի համար, կարևորել նրա այցը Հայաստանի Հանրապետություն։

Պաշտպանը հանդիպման ընթացքում ներկայացրել է հաստատության մանդատը, լիազորություններն ու գործունեության առաջնահերթ ուղղությունները, նշել, որ հաստատությունը հասարակության կողմից ունի վստահության բարձր մակարդակ, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից հավատարմագրված է որպես անկախ հաստատություն։

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսն իր հերթին ևս շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, կարևորել երկկողմ համագործակցությունը։ Նա ներկայացրել է, որ հետաքրքրված են Հայաստանում մարդու իրավունքներով, կառավարման համակարգով և Լաչինի միջանցքի շրջափակումով։ Նշել է, որ ծանոթացել է ՄԻՊ-ի հրապարակած արտահերթ զեկույցներին, որտեղ ներկայացվել են Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ փաստեր։

Պաշտպանը ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ հաստատության կատարած փաստահավաք աշխատանքները, որոնք մի քանի անգամ վերստուգվում են, ապա հրապարակվում զեկույցներում։ Զեկույցները ներկայացվում են միջազգային կառույցներին և դերակատարներին։

Գրիգորյանը հատուկ խոսել է նաև հունվարի 17-ին ադրբեջանական կեղծ էկոակտիվիստների կողմից Հայաստանից Արցախ մեկնող երեխաներին ահաբեկելու դեպքի մասին՝ համարելով, որ այս տեսակի արարքն ուղղակի երեխայի իրավունքների կոպտագույն խախտում է, որը պետք է պատշաճ գնահատականի արժանանա երեխայի իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից։

Պաշտպանը ներկայացրել է, որ Արցախում 120 հազար անձ մնացել է շրջափակման մեջ, այդ թվում՝ 30 հազարը երեխա, 9 հազարը հաշմանդամություն ունեցող անձ և 20 հազար տարեց։ Նշել է, որ վերլուծված բազմաթիվ փաստեր, այդ թվում ադրբեջանցի բարձրաստիճան անձանց պաշտոնական հայտարարությունները, դրանց կոորդինացված բնույթը կեղծ ակտիվիստների գործողությունների հետ, գազի ու ինտերնետի անջատումները, ցույց են տալիս, որ կատարվողը ադրբեջանական իշխանության կողմից կազմակերպված ու ղեկավարվող Արցախի հայաթափման քաղաքականություն է։

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը կարևորել է Հայաստան ժամանելն ու իրավիճակին տեղում ծանոթանալը։ Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին