Կարևոր իրադարձություններ

Զովունիում գազի պայթյունից տուժածների ինքնությունը պարզվել է

17 Հունվար, 2023 23:19
Զովունիում գազի պայթյունից տուժածների ինքնությունը պարզվել է

Զովունիում պայթյունից տուժածներ Գ. Ս.-ն (ծնված 1990 թ․), Է. Մ.-ն (ծնված 2001 թ․) և Ս. Գ.-ն (ծնված 1998 թ․) տարբեր աստիճանի մարմնական այրվածքներով հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ: Հոգեբանը աշխատակից Թ. Ե.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

ՆԳՆ փրկարար ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ այսօր՝  հունվարի 17-ին, ժամը 17:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ գազաբալոնի տեղադրման կետում, տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Պարզվել է, որ գազաբալոնի տեղադրման և սպասարկման կետի նկուղում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. այրվել է արտահոսած գազը։ Վերգետնյա հատվածում փլուզվել են պատեր (100 քմ), կոտրվել ապակիներ, վնասվել տարածքում կայանած «Honda Pilot», «Mercedes-Benz Vito» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին