Կարևոր իրադարձություններ

Պայթյուն՝ գազաբալոնի լիցքավորման կետում. կան տուժածներ

17 Հունվար, 2023 18:28
Պայթյուն՝ գազաբալոնի լիցքավորման կետում. կան տուժածներ

Հունվարի 17-ին՝ ժամը 17:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ գազաբալոնի լիցքավորման կետում, տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին