Կարևոր իրադարձություններ

Ըստ Էլթոն Ջոնի ամուսնու` Պուտինը բարեկիրթ տղամարդ է

20 Հոկտեմբեր, 2015 12:22
Ըստ Էլթոն Ջոնի ամուսնու` Պուտինը բարեկիրթ տղամարդ է

Վերջերս հայտնի դարձավ, որ Էլթոն Ջոնը մտադիր է այցելել Ռուսաստան և անձամբ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ: Լեգենդար երգիչը Պուտինի հետ քննարկելու է Ռուսաստանում սեռական փոքրամասնության խնդիրները և իրավունքները:

Հիշեցնենք, որ նրանց միջև դեռ 1 ամիս առաջ հեռախոսային պայմանավորվածություն է տեղի ունեցել, այն բանից հետո, երբ ինչ-որ արկածախնդիրներ զանգել են Էլթոնին և երկար զրուցել նրա հետ ՌԴ նախագահի անունից:

Օրերս նրանց իրական զրույցին է անդրադարձել երգչի ամուսինը Դևիդ Ֆերնիշը:

Ըստ նրա` Պուտինը բավականին բարեկիրթ տղամարդ է՝ ավելացնելով, որ խոսքը, իհարկե, Պուտին մարդու, ոչ թե քաղաքական գործչի մասին է:

 

Լրահոս

Դիտել ավելին