Կարևոր իրադարձություններ

Երևանում բախվել են Нива-ն ու մարդատար ավտոբուսը. Нива-ն էլ վրաերթի է ենթարկել հետիոտնին ու կողաշրջվել

20 Հոկտեմբեր, 2015 12:26
Երևանում բախվել են Нива-ն ու մարդատար ավտոբուսը. Нива-ն էլ վրաերթի է ենթարկել հետիոտնին ու կողաշրջվել

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ թիվ 47 շենքի դիմաց, բախվել են Վազ 2121 մակնիշի 34 ԼМ 317 համարանիշի և 57-ամյա Էդուարդ Ասոյանի վարած Hyundai մակնիշի 2898 Տ համարանիշի թիվ 58 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ականատեսների պատմածի՝ Нива-ն բախումից հետո վրաերթի է ենթարկել հետիոտնին ու կողաշրջվել: Վիրավոր հետիոտնը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանը և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մամիկոն Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին