Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան

04 Հունվար, 2023 17:14
ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան

Ձմեռային զորակոչին ընդառաջ՝ հունվարի 4-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես` տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները։
Է. Ասրյանին են ներկայացվել զորակոչիկների ընդունման, բուժզննման և վիճակահանության ընթացակարգերի վերաբերյալ մանրամասներ։
ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ՝ ձմեռային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից։

 

Լրահոս

Դիտել ավելին