Կարևոր իրադարձություններ

Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողը շարունակում է հացադուլը

20 Հոկտեմբեր, 2015 12:10
Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողը շարունակում է հացադուլը

«Փաստինֆո»-ն գրում է. 

«6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը շարունակում է հացադուլը: 
 
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ Մուշեղ Մխիթարյանի առողջական  վիճակը գնահատվում է բավարար: 
Մուշեղ Մխիթարյանը հացադուլի մեջ է գտնվում հոկտեմբերի 12-ից և բողոքում է իր քրեական գործից:
 
Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 5-ին իր բնակարանի ննջարանի հատակին հայտնաբերվել է էքստրասենս Անի Մաջնունյանի դին՝ կտրող-ծակող առարկայով պատճառված բազմաթիվ մարմնական վնասվածքներով։
 
Նրա դիակի վրա արձանագրվել է 58 վնասվածք։ Իսկ նրա սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին