Կարևոր իրադարձություններ

Տնակում կանանց վեճն ավարտվել էր դանակահարությամբ

03 Հունվար, 2023 13:50
Տնակում կանանց վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Հունվարի 1-ին ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Հովսեփյան փողոցի տնակներից մեկում դանակահարություն է եղել:Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 32 և 33 տարեկան երկու կանանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախկինում դատված 32-ամյա կինը դանակով խփել է մյուսի կրծքավանդակին:

Ոստիկանները դանակահարվածին տեղափոխել են հիվանդանոց, իսկ դանակահարողին՝ Կումայրիի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին