Կարևոր իրադարձություններ

Բարսելոնայում տեղի է ունեցել «Հայաստան» ակումբի բաց առաջնություն (լուսանկարներ)

20 Հոկտեմբեր, 2015 11:57
Բարսելոնայում տեղի է ունեցել «Հայաստան» ակումբի բաց առաջնություն (լուսանկարներ)

Հոկտեմբերի 16-17-ը Բարսելոնա քաղաքում տեղի ունեցավ «Հայաստան» ակումբի բաց առաջնությունը, որին մասնակցում էին Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան, Պորտուգալիան և Իսպանիայի տարբեր քաղաքներ: Մրցաշարն անցկացվում էր 5-13 տարեկանների շրջանում: Մասնակցում էին 160-ից ավել ըմբիշներ: Մրցումները կազմակերպվել են բարձր մակարդակով, որին ներկա են եղել բազմաթիվ բարձրաստիճան քաղաքական գործիչներ` , Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, Ուկրաինայի ըմբշամարտի փոխնախագահ Նորիկ Գևորգյանը, Իսպանիայի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը և այլն:

Նշենք, որ մրցաշարը կազմակերպվել է «Հայաստան» ակումբի կողմից, որի նախագահն է Արման Մայիլյանն է:

Մրցաշարի նպատակը Իսպանիայում ըմբշամարտի զարգացումն է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին