Կարևոր իրադարձություններ

Կարծում եմ՝ Մեսսին գերազանցում է Ռոնալդուին

20 Հոկտեմբեր, 2015 11:39
Կարծում եմ՝ Մեսսին գերազանցում է Ռոնալդուին

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տիագո Սիլվան զուգահեռ է անցկացրել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի եւ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի միջեւ։

 
«Նրանք մեծագույն ֆուտբոլիստներ են։ Հնարավոր է, որ Մեսսին մի փոքր գերազանցում է Ռոնալդուին, սակայն դա չի նվազեցնում Կրիշտիանուի մեծությունը։ 2014 թվականին Ռոնալդուն արժանիորեն ստացավ «Ոսկե գնդակը»։ Հնարավոր է, որ այժմ նա ավելի ուժեղ խաղ է ցուցադրում քան Լեոն, սակայն Մեսսին ավելի ուժեղ է խաղային որակներով»,- Սիլվայի խոսքը մեջբերում է «AS»-ը։
 

Լրահոս

Դիտել ավելին