Ինչպես արդեն հայտնել էինք՝ երեկ տեղի ունեցավ Արգենտինա-Նիդերլանդներ խաղը,որի արդյունքում Արգենտինան անցավ կիսաեզրափակիչ փուլ:
Խաղի ընթացքում կոնֆլիկտներ եղան արգենտինացի և հոլանդացի խաղացողների միջև:
Եզրափակիչ սուլիչից հետո Արգենտինայի հավքականի ավագ Լեո Մեսսին նախ տոնեց հաղթանակը, իսկ հետո գնաց Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Վան Գալի ու նրա մարզչական շտաբի մոտ և կրքերն ավելի թեժացան:
«Ես զայրացած էի, որ Վան Գալի նման մարզիչն իր ողջ փորձառությամբ թույլ տվեց իրեն անարգել: Նա անհարգալից է խոսել Արգենտինայի հավաքականի մասին: Չեմ սիրում, երբ մարդիկ խոսում են խաղից առաջ։
Նրանց մարզիչը մեզ չհարգեց։ Ես միշտ հարգանքով եմ վերաբերվում մրցակցիս։ Բայց ինձ դուր է գալիս, երբ մարդիկ ինձ հարգում են։ Եվ նրանք դա չարեցին»,-հարցազրույցների սենյակում ասել է Մեսսին: